Ինտենսիվ տեղումներ են սպասվում․ առանձին հատվածներում՝ կարկուտ

Երևան քաղաքում՝ հունիսի 28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են «Հայհիդրոմետ»-ից։

Հանրապետության տարածքում` հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Հունիսի 28-30-ին, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել