Երասխի երկաթի ձուլարանը ներկայացրել է մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում ձուլարանի աշխատակիցների և տեխնիկայի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութով ներկայացված է վերջին շրջանի տարբեր ժամանակահատվածների կրակոցների հետևանքները:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին, 16-ին, 19-ին և 20-ին համապատասխանաբար ժամը 11:45-ի, 10:00-ի, 13:25-ի և 16:30-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող գործարանի ուղղությամբ: Հունիսի 14-ի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի 2 քաղաքացի: