Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ընդլայնվել է պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի ցանկը:
«Նախագծի ընդունմամբ` սոցիալական կամ հատուկ խմբերում ընդգրկված 220 000 շահառուների դեղերով ապահովման մակադակը կբարձրանա, կյանքի որակը կբարելավվի և կթեթևանա պացիենտների կողմից դեղամիջոցներին հատկացվող ֆինանսական բեռը»,- հայտնում են նախարարությունից: