ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 27-ին, կազմել է 386.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.45 դրամ (աճել է 1.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.24 դրամ (աճել է 0.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.55 դրամ (նվազել է 0.04 դրամով):