Ես ինձ ամեն ինչում եմ մեղավոր համարում. Նիկոլ Փաշինյան

ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն ամեն ինչում է մեղավոր համարում։

«Բայց ես մի պրոբլեմ ունեմ։ Երբ թուղթ ու գրիչը վերցնում եմ, քաղաքական, բարոյական, հոգեբանական, մարդկային մակարդակներում, բացարձակապես ամեն ինչի մեջ ես ինձ մեղավոր եմ համարում, բայց ասում եմ՝ շատ լավ, սա դեկլարացիան է։ Երբ տեքստով սկսում եմ ձևակերպել իմ մեղադրական եզրակացությունը, ինչ-որ տեղ մտնում եմ փակուղի։ Եվ այդ գործընթացը մի քանի անգամ էլ ձեր ներկայությամբ տեղի ունեցավ։ Ասում են հետևյալը՝ գնայիր, սա ընդունեիր, չես ընդունել՝ մեղավոր ես։ Շատ լավ․ քայլ մեկ։ Դա ընդունելու համար սա էր պետք անել, նա էր պետք անել, մեկ էլ 4-րդ քայլին ասում եմ՝ մի րոպե, բայց ո՞նց, դա չլինող բան էր ոչ միայն այն առումով, որ իրականանալի չէր, այլ այն, որ ճիշտ չէր։ Չէր կարելի այդ բանը անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ ակնկալում է, որ ընդդիմությունն էլ իրեն օգնի այդ հարցում։

Փաշինյանն իր ասածը մեկնաբանում է, որ իրեն ԱԺ դահլիճում ասում են՝ «Կովսականը տվիր», հետո ասում են «պատերազմը չկանգնեցրիր»․

«Հետո բացում ենք, տեսնում, որ Կովսական չի․ բանակցային գործընթացում եղել է Զանգելան, որը պետք է վերադարձվեր, այդ թվում՝ Կազանի փաթեթում։ Բայց դրա ու մյուս բաների վերադարձը, Սերժ Սարգսյանի վկայությամբ ևս, բավարար չեն եղել այս խնդիրը լուծելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել