Ինչո՞ւ են Աննա Հակոբյանը, Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) գտնվել հրամանատարական շտաբում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում պարզաբանեց, թե ինչ էր իր կինը՝ Աննա Հակոբյանը, 44-օրյա պատերազմի օրերին անում ՊԲ հրամանատարական շտաբում։

«Իմ կնոջ՝ (Ստեփանակերտում-խմբ․) գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ նաև մենք մեր ներկայությունն էնտեղ ապահովենք։ Եվ էնտեղ կային մարդիկ, որ չէին կարողացել դուրս գալ, նկուղներում էին, սննդի կարիք կար, և կնոջս այնտեղ մեկնելու նպատակը եղել է դա։ Եվ հընթացս բնականաբար նաև ԼՂ ղեկավարության հետ եղել է, տեսել են, շփում է եղել։ Գաղափար է հնչել, որ գուցե իմաստ ունի, որ 10 րոպեով գնան նաև, որ հրամկազմը տեսնի, որ ՀՀ վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում։

Եղել են մարդիկ, որ մտածել են՝ դրական ներգործություն կունենա, որ վարչապետի ընտանիքի անդամը էնտեղ է գտնվում։ Եվ առաջարկ է եղել քաղաքավարական այց անել հրամկազմին, էդ քաղաքավարական այցը եղել է, գնացել է, ողջունել է, 10, 15 րոպե մնացել է դուրս է եկել»,-նշել  է նա։

Խոսելով նշված տեղեկությունը տարածած Մովսես Հակոբյանի մասին, վերջինս նշել է․ «Ամենևին փաստ չէ, որ այդ տեղեկությունը հրապարակած Մովսես Հակոբյանն այդ բունկերում գտնվելու իրավունք ուներ: Ինքը ռազմական դրության պայմաններում իր աշխատավայրում չի գտնվել»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո)՝ հրամանատարական շտաբում գտնվելուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել