«Ես չեմ իմացել, թե իմ որդին որտեղ է»․ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմական օրերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի օրերին չի իմացել, թե որդին՝ Աշոտ Փաշինյանը որտեղ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմանալով, որ որդիս կամավոր, այդ թվում իմ կոչով, զինվորագրվել է, ես չեմ իմացել ինքը որտեղ է, չեմ հետաքրքրվել ու դրա համար ունեցել եմ մի պատճառ, որովեհտև ես մտածել եմ, որ եթե ես հիմա հետաքրքրվեմ՝ իմ որդին որտեղ է, նշանակում է մյուս զինվորներին իմ որդին չեմ համարում։ Ու ես գաղափար չեմ ունեցել՝ ինքը որտեղ է։ Ինձ չի հետաքրքրել, որ նույնիսկ իրեն կարող է տարել են մի տեղ թիկունքային  տեղ են պահում, առաջնագիծ է, վտանգավոր է, վտանագվոր չէ․․․ ես ինքս ինձ, որպես ՀՀ վարչապետ, որպես քաղաքացի, արգելել եմ որևէ ձևով հետաքրքրվել, թե իմ որդին որտեղ է»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո է իմացել, որ Աշոտ Փաշինյանը փոքր խմբով հրետակոծության տակ է ընկել, իրար մարմնով պահել են, սակայն զինվորներից մեկը բեկորից զոհվել է: Այն ժամանակ, երբ դեպքի մասին իմացել է վարչապետը՝ որդին արդեն տանն է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել