Երևանի ավագանին հունիսի 27-ի նիստին որոշում ընդունեց Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 16-րդ փողոցը (սկսվում է Մեծարենցի փողոցից՝ հատելով Ոսկանյան և Սեբաստիայի փողոցները, Տիչինայի փողոցին զուգահեռ, հասնում Տիչինայի փողոցի 4-րդ նրբանցք) անվանակոչել հայ գրող, լրագրող, արձակագիր ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վախթանգ Անանյանի անվամբ` «Վախթանգ Անանյան փողոց»:
Մանրամասները՝ տեսանյութում