Երևանի ավագանին հունիսի 27-ին որոշում ընդունեց Երևանի Կասյան փողոցը կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ անվանափոխելու մասին։
Հարցը ավագանու անդամներին ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ՝ 2017 թվականին, երբ ինքը ավագանու «Ելք» դաշինքի անդամ էր, այս նախագծով արդեն իսկ հանդես էին եկել, որն այդ ժամանակ չէր ընդունվել և առաջարկեց նույնը չկրկնելու համար ուղղակի դիտել նախորդ ելույթը։
Նշենք, որ որոշման հիմնավորման համաձայն՝ Խորհրդային Միության փլուզումից հետո դրա կազմի մեջ մտնող գրեթե բոլոր հանրապետություններում տեղի ունեցան արժեհամակարգային փոփոխություններ:
Վերարժևորվեցին պատմական և քաղաքական իրադարձությունները, «հերոսների» ու «հակահերոսների» դերն ու նշանակությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախություն ձեռք բերելուց հետո սկսվեց մի գործընթաց, որը նպատակ ուներ ազատվելու բոլշևիկյան ժամանակահատվածի «հերոսների» անուններով տեղանուններից, որոնք բացասական ազդեցություն են ունեցել Հայաստանի պետականության վրա, ակտիվորեն մասնակցել են ապազգային, հակապետական գործունեությանը՝ նպաստելով Հայաստանի առաջին անկախ պետության տապալմանը: Ցավով պետք է նշել, որ այս գործընթացը կիսատ է մնացել և անհրաժեշտություն կա այն հասցնել տրամաբանական ավարտին: Ավելին, վերջին շրջանում նկատվում է անցյալում ապազգային և հակապետական գործունեությամբ աչքի ընկած գործիչներին արդարացնելու, նրանց անունով փողոցներ կոչելու, նոր հուշարձաններ տեղադրելու ուղղությամբ: Ավելին, ամբողջ աշխարհում վաղուց սկսվել է ստալինյան բռնաճնշումների ժամանակահատվածի դատապարտման գործընթաց, որն ինքնին պետք է բացառի տվյալ ժամանակահատվածում
ապազգային գործունեությամբ աչքի ընկած պետական պաշտոններ զբաղեցրածների անուններով փողոցների, դպրոցների, հրապարակների անվանակոչությունը:
Սույն նախագծով առաջարկվում է անվանափոխել Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը հայժողովրդի կողմից ամենասիրված կաթողիկոսներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Առաջին Վեհափառի անունով: Սարգիս Կասյանը կանգնած է
հայոց պետականության ոչնչացման ակունքներում: Բոլշևիկների կողմից Հայաստանի առաջին Հանրապետության տապալումից հետո Կասյանը կարճ ժամանակով ղեկավարել է Հայհեղկոմը՝ Հայաստա նում հիմք դնելով բռնաճնշումներին և քաղաքական էլիտայի բնաջնջմանը, որոնք ամրագրված են սույն հիմնավորմանը կից փաստաթղթերով:
1920 թվականի սեպտեմբերի 1-8-ը Բաքվում կայացավ «Արևելքի ժողովուրդների» առաջին համագումարը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել է Հայաստանի առաջին հանրապետության կազմալուծման հարցը: Այստեղ ընդունված որոշումներից կարճ ժամանակ անց Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյանի, Ա. Մռավյանի, Ա. Նուրիջանյանի, Շ. Ամիրխանյանի, Ի. Դովլաթյանի, Ա. Հովհաննիսյանի կողմից կազմվում և տարածվում է մի փաստաթուղթ-թռուցիկ, որը համահունչ էր Բաքվում կայացված որոշումներին:
Հատկանշական է, որ Բաքվի համագումարին մասնակցել էր նաև հայ ժողովրդի Մեծ եղեռնի հեղինակներից մեկը՝ Էնվեր փաշան: Թռուցիկում
մասնավորապես ասվում էր, որ «Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար՝ ընդդեմ իմպերիալիզմի:
Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի նկատմամբ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և կվտանգի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը: Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը»: Որպես առաջարկներ նշվում էին․ «կազմալուծել հայկական կռվող բանակը, կազմակերպել դասալքություն, ռազմաճակատում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց»:
Միայն այս փաստաթուղթը բավարար էր, որպեսզի Կասյանի անունով ոչ միայն փողոց չկոչվեր, այլ նա «պատվավոր» առաջին հորիզոնականները զբաղեցներ Հայոց պետականության դեմ ծանրագույն հանցանքներ գործածների ցանկում, ով համագործակցել է Հայաստանի թշնամի ռեժիմների հետ և իրականացրել նրանց քաղաքական գիծը: Հատկանշական է, որ Հայհեղկոմը ձևավորվել է Բաքվում, և Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների դեմ հյուծիչ գործողությունները ղեկավարել է հարևան հանրապետությունից: 1920թ. նոյեմբերի 22-ին Բաքվում Սարգիս Կասյանի գլխավորությամբ ձևավորվել էր Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ Հայհեղկոմը: Ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 29-ին, Հայհեղկոմը Բաքվից հասավ Իջևան, Հայաստանում հռչակեցին խորհրդային կարգեր:
Կասյանն ու գործընկերները միանգամայն համեմատելի են ներկայում Բաքվից հակահայկական քարոզչություն իրականացնող «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչներ Սյուզան Ջաղինյանի, Վահան Մարտիրոսյանի և մյուսների հետ, որոնց գործողությունները, ինչպես Կասյանի դեպքում, ուղղված են հայոց պետականության կազմալուծմանը, բայց արդեն 21-րդ դարի սկզբին: Սարգիս Կասյանի ստորագրությամբ Հայաստանի խորհրդայնացումից հետո ստեղծվում է պատժիչ ամենադաժան մեքենաներից մեկը՝ Հայաստանի Արտակարգ հանձնաժողովը՝ «Չեկա»-ն, որի գլուխ կանգնեց Նիկոլայ Այվազյանը:
Հենց ՉԵԿԱ-ն ձեռնամուխ եղավ Առաջին Հանրապետության զինվորականության և մտավորականության ցուցակագրմանը և հետագայում նրանց մի մասի սպանդին: 1920 թվականի դեկտեմբերին Կասյանի ղեկավարած Հեղկոմի պատասխանատուները ցուցակագրեցին հայ բոլոր սպաներին, տարբեր հաշվարկներով այս ընթացքում աքսորվում կամ սպանվում է ավելի քան 1000 սպա:
Բաքվի և Ռուսաստանի բանտեր աքսորի ժամանակ զոհվեցին նրանց մի մասը: 1921 թվականի սկզբին կացնահարվեցին տասնյակ սպաներ Երևանի բանտերում: Կալանավորվածների թվում էին հայոց բանակի գեներալներ Ա. Գաջիևը, Դ. Անդրեևսկին, Աթաբեկ Բեյ-Մամիկոնյանը, Ի. Բագրամովը և ուրիշներ։ Ավելի վաղ կալանավորվել էին Համազասպ Սրվանձտյանը, Արարատյան նահանգի նահանգապետ Սերգեյ Մելիք-Յոլչյանը, Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, Վահան Նավասարդյանը, Նիկոլ 1 «Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը` արագացնել Հայաստանի պարտությունը». 1920թ. Սեպտեմբեր, http://www.aniarc.am/2016/12/18/armenian-bolsheviks-baku-1920-turkey/ Աղբալյանը, Լևոն Շանթը։ 1.000-ից ավելի սպաների, որոնց թվում էին գեներալլեյտենանտներ Մովսես Սիլիկյանը, Թովմաս Նազարբեկյանը աքսորեցին Ռուսաստան:
Կասյանը ոչ միայն չի կանխել այս բռնաճնշումները, այլ նաև նրա ղեկավարման մի քանի ամիսների ընթացքում Հայհեղկոմը վերջնականապես ցանկացել է ոչնչացնել բոլոր այն ուժերին, որոնք առնչություն են ունեցել Հայաստանի պետականության հետ:
Միանգամայն հիմնավորված են Սարգիս Կասյանի փողոցի վերանվանումը Հայ ժողովրդի պետականությանը մեծապես նպաստած Հայ առաքելական եկեղեցու հովիվ, Վազգեն Առաջին Վեհափառի անունով վերանվանելու նախագիծը:
Վազգեն Ա (ավազանի անունը` Լևոն-Կարապետ) Պալճյանը ծնվել է Բուխարեստում։ Ամենայն հայոց կաթողիկոս է դարձել 1955 թվականին։
Հայ Առաքելական եկեղեցու 130-րդ Կաթողիկոսն է, հայագետ և ՀՀ ազգային հերոս։ Նախնական կրթությունն ստացել է Օդեսայի հայկական նախակրթարանում, ապա Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924–1926թթ. Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում: 1936-ին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937-ին՝ գործնական մանկավարժության բաժինը: 1948թ. մայիսի 23-ին Սբ․ Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951-ի մայիսին՝ եպիսկոպոս: Վազգեն 1-ին Վեհափառը նպաստել է Սփյուռք-Հայաստան կապերի և միջեկեղեցական հարբերությունների ընդլայնմանը և ամրապնդմանը։ Վեհափառի շնորհիվ 1962թ. հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ:
1952-ին ընտրվելով Ռումինիայի խաղաղության պաշտպանության կոմիտեի անդամ, հաջորդող տարիներին արդեն որպես Հայոց հայրապետ, Վազգեն Ա մասնակցել է կրոնական գործիչների Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջևարդար հ արաբերությունների հաստատման համաշխ. համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի):
Վազգեն 1-ինը եղել է եկեղեցաշինարար։ Նրա ջանքերով վերանորոգվել է Էջմիածնի Մայր տաճարը, Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր Վիրապի վանքը, Օշականի Ս․ Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սուրբ Սարգիս, Սուրբ Զորավոր, Սուրբ Հովհաննես եկեղեցիները։ Կառուցել է Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը: Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և սփյուռքահայերի նվիրատվությամբ ժամանակակիցսարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը:
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, «Մալաթիայի Ավետարանը» և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր: Պետք է նշել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման և տեղային կառույցների ձևավորման համար 1992-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին:
1988թ. փետրվարի 25-ին դիմել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով։
Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում բարձրացրել է արցախահայության պահանջը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը:
Խորհրդանշական է, որ Վազգեն Վեհափառն իր վերջին օրհնած վեցերորդ Մյուռոնը (1991- ի սեպտ. 29) անվանել է Անկախության Մյուռոն։ Դրանով օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր:
Իր հոգևոր-եկեղեցական և գիտամշակութային ավանդի համար Վազգեն Վեհափառն առաջինն է արժանացել Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանն ու Հայրենիքի շքանշանին (1994-ի հուլիսի 29): Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962թ.) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968թ.) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968թ.) և Ժողովուրդների բարեկամության (1978թ.) շքանշաններով: