Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվության հերքում եմ ստացել ՊՆ-ի և Գլխավոր շտաբի կողմից. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի նախագահը ինձ տվել է տեղեկություն այս կամ այն հատվածում տեղի ունեցած ռազմական իրադրության մասին: Բնականաբար առաջին գործողությունը, որը ես ուզել եմ անել, եղել է հետևյալը՝ Գլխավոր շտաբից և Պաշտպանության նախարարությունից ճշտելն էր:

Այս մասին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դեպքերի շատ ճնշող մեծամասնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվության հերքում եմ ստացել Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի կողմից: Բայց որոշ ժամանակ անց, Գլխավոր շտաբը ստիպված էր հաստատել այդ տեղեկատվությունը»,-ասել է նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել