2018 թվականի առաջին գործը, որ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բանակցային նախորդ շրջանի գործընթացը ուսումնասիրելն է եղել։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում այսօր նա հայտարարեց՝ 2019 թվականին ինքը բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում անվանել է «պատերազմական կոնվեեր»։
«Տրամաբանությունը հետևյալն է՝ խաղաղությամբ տուր ինձ այն, ինչ ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով։ Սա է եղել իմ ընկալումը ու իմ խնդիրը եղել է հետևյալը՝ փորձել հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են կոնվեերը կանգնեցնել, ինչպես է հնարավոր դա կանգնեցնել ու, ես, այո, խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ կոնվեերը կանգնեցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։