Հունիսի 27-ին ՀՅԴ-ն 24 ժամյա նստացույց է նախաձեռնում Հայաստանում:
- ԱՄՆ (Ամերիկյան փող., 1 շենք),
- ՌԴ (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 13ա շենք),
- Ֆրանսիայի (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 8 շենք) դեսպանատների,
- ԵՄ ներկայացուցչության (Ֆրիկի փող., 21 շենք) դիմաց։
«Սա նշանակում է, որ բոլոր այս հասցեները օրվա բոլոր ժամերին լինելու են հարթակներ, որտեղից բարձրաձայնվելու է այսօր Արցախում տիրող իրավիճակի մասին։
Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի ամբողջական շրջափակամ դադարեցման ուղղությամբ։
Դուք էլ վաղը ժամանակ գտեք այցելելու այս հասցեներից որևէ մեկը՝ Արցախի մեր հայրենակիցներին ասելու, որ իրենք մենակ չեն և օգնելու տեղ հասցնել Արցախի ապաշրջափակման հանրային պահանջը»,-հայտարարության մեջ նշել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։