Երևանի սրտում՝ Արամի 60 հասցեում հունիսի 3-4-ն իրականցվել է վերնահարկի անօրինական կառուցում։ Խոսքը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շենքի մասին է։
Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, զեկուցվեց Երևանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հորդորեց ամենակոշտ մեթոդները կիրառել ու եթե կարիք կա իրավակարգավորումները փոխել ու տուգանքների քանակն անվերջանալի դարձնել այն մարդկանց համար, որոնք, կգործեն առանց թույլտվության։
«Մենք չպետք է հանդուրժենք, հետո գնանք հետևանքների դեմ պայքարենք։ Դա պետք է լինի ամենածանր հանցագործությունների շարքին հավասար։ Հուշարձան-շենքի տանիքին մեկը որոշել է, որ ուզում է ավել հարկ բարձրանա։ Սա անընդունելի է»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում