Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 21-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«1.Պաշտոնական այցով 2023 թվականի հուլիսի 3-6-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար
Արման ԵՂՈՅԱՆ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Կարեն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (հունիսի 30-ից հուլիսի 6-ը)
Հռիփսիմե Մնացականյան Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:
2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (5 անձի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (8 անձի)վճարումը կատարում է հրավիրող կողմը»: