Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցալ «Բարձունք Արահետ 2023» ​գավաթը

Հունիսի 18-ին Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել լեռնաարշավային գավաթ, որի նպատակն է խրախուսել հայրենաճանաչությունն ու զարգացնել լեռնագնացության մշակույթը։ Գավաթին  մասնակցել են ոչ միայն արշավային ակումբներ և լեռնագնացներ, այլև ռազմամարզական ակումբներ, տարբեր սպորտաձևերի մարզիկներ։

Գավաթի հեղինակն ու իրականացնողը  «Բարձունք»  գիտակրթական-ռազմավարական կենտրոնն է, որը խոստանում է յուրաքանչյուր հաջորդ տարի գավաթը դարձնել ավելի ընդգրկուն և հագեցած։

Գավաթը տեղի է ունեցել Վայոց ձորում՝ Գողթանիկ-Վերնաշեն լեռնային արահետով 28 կմ ընդհանուր երկարությամբ։ Գավաթին մասնակցությունը հնարավոր էր միայն 6 հոգանոց թիմերով։

«Բարձունք Արահետ 2023» գավաթին գրանցվել և մասնակցել է 10 թիմ՝

  1. Ազատազէն
  2. «North Peak» լեռնային ակումբ
  3. «Խարույկ» արշավական ակումբ
  4. «Թռիչք» արշավական ակումբ
  5. Hiking with Friends
  6. ՏԱՄՊԱ – ՈՄԱ
  7. Ծովեր
  8. ՈՄԱ Բիձեքի ջոկատ
  9. ԶԱՐԿ
  10. «Ազգային լեգեոն» ռազմահայրենասիրական ակումբ

Գավաթի անվտանգային հարցերը կազմակերպելու գործընթացին արձագանքել և մասնակցել են մեկական հաշվարկներով ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ներկայացուցիչները և մեկ բուժաշխատող՝ Առողջապահության նախարարությունից։

Ուրբաթ՝ հունիսի 23-ին, տեղի է ունեցել գավաթի մրցանակաբաշխությունը.

  • 1-ին հորիզոնականը գրաված «Hiking with Friends» թիմը վաստակեց ԱԹՍ (դրոն, mavic-2),
  • 2-րդ հորիզոնական՝ «North Peak» լեռնային ակումբը՝ GPS սարք,
  • 3-րդ հորիզոնական՝ «Խարույկ» արշավական ակումբը՝ ռադիոկապի միջոցներ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել