ՀՀ 2-րդ նախագահ Ռուբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Կրթության և գիտության նախկին նախարար, հեռուստալրագրող Սերգո Երիցյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է․
«Ցավով տեղեկացա ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, վաստակավոր լրագրող և գիտնական Սերգո Երիցյանի անժամանակ մահվան մասին:
Ցավակցում եմ Սերգո Երիցյանի ընտանիքին և հարազատներին»:
Նշենք, որ հունիսի 23-ին երկարատև և ծանր հիվանդությունից հետո, 66 տարեկան հասակում մահացել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երցյանը։