Ե՞րբ է վերսկսվում կասեցված քրեական գործի վարույթը

Քրեական գործով կասեցված վարույթը քննիչի որոշմամբ վերսկսվում է, եթե`

1) վերացվել են քրեական գործով վարույթը կասեցնելու` օրենքով նախատեսված հիմքերը.
2) անհրաժեշտ է կատարել դատավարական գործողություններ, որոնք կարող են իրականացվել առանց մեղադրյալի մասնակցության:

Քրեական գործով վարույթը վերսկսվում է նաև այն դեպքում, երբ դատախազն իր որոշմամբ վերացնում է քննիչի որոշումը` քրեական գործով վարույթը կասեցնելու մասին:

Քննիչը պարտավոր է գործով վարույթը վերսկսելու մասին հաղորդել մեղադրյալին և պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել