Երևան քաղաքում՝ հունիսի 24-ի ցերեկը սպասվում է, 27-29-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում`հունիսի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-29-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
