ProDigi-ն ստացել է Meta Community Management սերտիֆիկատ՝ դառնալով Meta-սերտիֆիկացված առաջին և միակ կազմակերպությունը ՀՀ-ում 

Թվային մարքեթինգով զբաղվող ProDigi ընկերությունը վերջերս ստացել է Meta Community Management սերտիֆիկատ՝ դառնալով Meta-սերտիֆիկացված առաջին և միակ կազմակերպությունը Հայաստանում։ 

 Meta Community Management սերտիֆիկացումը եզակի ծրագիր է, որ նպատակաուղղված է ընկերությունների աշխատակիցների մասնագիտական հմտությունների ու ռազմավարությունների ուսուցմանը և դրանց շարունակական կատարելագործմանը: Ընկերության մակարդակով Meta սերտիֆիկացում ստանալը նշանակում է, որ ընկերությունը Meta-ի կողմից ճանաչվում է՝ որպես թվային փորձաքննություն անցած որակավորված կազմակերպություն

Այս սերտիֆիկացումը փաստում է, որ կազմակերպությունը լիովին տիրապետում է Ֆեյսբուք և Ինստագրամ պլատֆորմներում մարքեթինգային արշավներ իրականացնելու տեխնոլոգիաներին, գործիքակազմին, վերջին տենդենցներին և ամբողջությամբ համապատասխանում է Meta ընկերության սոց. ցանցերի կողմից սահմանված մասնագիտական կանոններին ու ուղեցույցներին։ 

Հավաստագրման այս և նմանատիպ գործընթացներն էապես ազդում են մասնագետների աշխատանքի որակի և արդյունավետության վրա, ուստի կարելի է արձանագրել, որ Meta-սերտիֆիկացման գործընթացի ներդրումը նպաստելու է մասնագետների որակավորման աճին և ըստ այդմ՝ հայաստանյան թվային մարքեթինգի ոլորտում առկա  խնդիրների աստիճանական լուծմանը։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել