Արցախում թերսնման պատճառով հղի կինը վիժել է. ակցիա ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա իրականացվում ի աջակցություն Արցախի։

Ակցիան իրականացնում են մի խումբ մայրեր։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախում թերսնման պատճառով հղի կինը վիժել է։

«Հայաստանում հումանիզմ ունեցող մարդը չի կարող այդ աղետի չափը գիտակցելով ապրել։ Մեզ բոլորիս հազար ամոթ։ Ներառյալ նաև ինձ, որ ես իմ հնարավորության մաքսիմումը չեմ արել, որ բլոկադան այսքան չերկարեր։ Պետք է բացատրեինք, մարդկանց հետ խոսեինք, «նեյտրալ» մարդկանց հետ պետք է խոսեինք, ընդունել են ջայլամի դիրք և այդ դիրքով ապրում են։ Այդ մարդկանց հետ մենք բոլորս պետք է խոսեինք։ Ես գրկել եմ իմ երեխային և եկել եմ այստեղ, բայց իմ նման շատ մարդիկ պետք է լինեին։ Բոլորս մեր մեղքի բաժինն ունենք»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ինքը մշտապես կապի մեջ է Արցախում բնակվող իր ընկերների հետ, և մարդիկ այնտեղ մի կերպ են կարողանում հարցի հարց լուծել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել