Գ.Հովսեփյան փողոցի հ. 61 դպրոցից մինչև Ա.Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածով երթևեկությունը կսահմանափակվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարգին Հովսեփյան փողոցով անցնող կոյուղատար համակարգը կառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցի հ. 61 դպրոցից մինչև Ա.Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում:

«Ըստ այդմ, երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է:

Վարորդներին առաջարկվում է ծանրաբեռնված երթևեկությունից խուսափելու համար օգտվել Լ.Ձաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել