Ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Այս տեսանյութում հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը բետոնապատում է Արցախը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող կամուրջը։ Մինչ միջազգայինները կոչեր են անում, Ադրբեջանը իր սև գործը փորձում է ավարտին հասցնել»:
Մեկ այլ գրառմամբ նա նշել էր, որ ադրբեջանական աղբյուրները հաստատում են, որ երեկվանից մեծ արգելապատնեշներով փակել են Արցախը Հայաստանին կապող կամուրջը:
«Հաղորդվող տեղեկատվության մեջ նշվում է, որ ռուս խաղաղապահների համար ուտելիքը կմատակարարվի Ադրբեջանից: Ամենայն հավանականությամբ, ռուսները էլի «տակից» իրենց հարցերը լուծել են ու Աղդամից ուտելիք են ստանում: Այսինքն՝ փոխարենը բացեն ճանապարհը, դեռ մի բան էլ համագործակցում են հետները, որ իրենց սննդի հարցը լուծեն:
Այս իրավիճակը բառերով նկարագրելու չի: Մեր աչքի առաջ 120,000 հայեր սովի են մատնվում մի բանի համար, որ էթնիկ հայեր են ու չեն տեսնում կյանք Ադրբեջանի կազմում: Եթե մենք ոչինչ չանենք, միջազգայինների հետ որևէ գործուն քայլեր չձեռնարկենք Արցախն ու այնտեղ ապրող հայերին փրկել չենք կարողանա»,-նշել է նա։
Տեսանյութը՝ այստեղ։