Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 23-ին, որոշումներ է ստորագրել։ Դրանցից մեկով Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-նշվում է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Բաղդասարյանը վարչապետի օգնական էր նշանակվել 2023-ի փետրվարի 16-ին։
2021 թ․ հունիսի 20-ից նոյեմբերի 5-ը եղել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար։ 2021-2023 թթ.՝ Շիրակի մարզպետ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։