Քրեական գործի նյութերը

Քրեական գործում պահվում են քրեական գործի նյութերը:

Գործում եղած յուրաքանչյուր փաստաթուղթ գործին կցվելով` անմիջապես պետք է ըստ էջերի համարակալվի: Քրեական վարույթն իրականացնող մարմիններն իրականացնում են գործի էջերի հերթական համարակալումը` դրանց կցման ժամանակագրական կարգով:

Բոլոր դատավարական որոշումները և դատական նիստի արձանագրությունները շարադրվում են համարակալված ձևաթղթերի վրա, որոնք համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

Քրեական գործի փաստաթղթերը կազմվում են մեկ կամ մի քանի թղթապանակներում` յուրաքանչյուրի կազմի վրա համապատասխան գրառումներով և նրանցում պարունակվող նյութերի ցուցակով:

Այլ առարկաները և փաստաթղթերը, որոնք իրենց մեծածավալության կամ իրենց բնույթով չեն կարող պահվել քրեական գործում, պահվում են գործից առանձին` որպես նրա անբաժան մաս: Քրեական գործից առանձին պահվող առարկաների և փաստաթղթերի ցուցակը կցվում է քրեական գործին:

Քրեական գործի փաստաթղթերը կարող են պատճենահանվել թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից, որը հավաստում է պատճենի ճշտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել