Գործարկվելու են բնակավայրերի էլեկտրական շչակները

Հունիսի 23-ին Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հունիսի 23-ին` ժամը 11:00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:

Հունիսի 23-ին` ժամը 11:00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի արտադպրոցական կենտրոնում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Հունիսի 23-ին` ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել