Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում Լաչինի միջանցքի ապօրինի փակման վերաբերյալ արված հայտարարություններին։

Հայտարարության մեջ ասվում է․

«Մենք վճռականորեն մերժում ենք հունիսի 22-ին կառվարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերն այն մասին, որ Ադրբեջանը, իբր ապօրինի շրջափակում է իրականացրել Լաչինի ճանապարհին՝ հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը»։

Նշենք, որ դեռ փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․ «Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել