Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ին որոշում է ընդունել, որում ասվում է․
«1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»: