Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լաուրա Քելլիին և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին:
Վարչապետը բարձր է գնահատել Կանզաս նահանգի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով և վստահություն հայտնել, որ տիկին Քելլիի այցը նոր ազդակ կհաղորդի փոխգործակցությանը:
Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են տնտեսության, գյուղատնտեսության և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Լաուրա Քելլին շեշտել է Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ ՀՀ կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում: