ԲԴԽ-ն, Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, միաձայն որոշեց սահմանափակել Դավիթ Հարությունյանի և նրա փաստաբանների՝ Կարեն Անդրեասյանին բացարկ հայտնելու ժամկետը՝ տրամադրելով 1 ժամ և նրանց համար կարևոր էլ չէ, որ այդ ժամկետում անհնար է բոլոր փաստարկները ներկայացնել, ինչի մասին ևս հայտարարեցինք։
Այս մասին հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը ու ավելացրել․ «Գնահատեք ինքներդ, թե ինչու»։
Հիշեցնենք, որ այս օրերին ԲԴԽ-ում քննվում է դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Նիստերը, խորհրդի որոշմամբ, դռնփակ են ընթանում։