Թուրքիան և Ադրբեջանը ծրագրում են ստեղծել օդային կառավարման միասնական համակարգ

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուկ Գյորգյունը անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ «HAKİM օդային հրամանատարության կառավարման համակարգի» ստեղծմանը, հայտնում է Ermenihaber-ը։

Գյորգունը նշելով, որ այն հանդիսանում է երկու երկրների միջև ամենակարևոր նշանակության համատեղ ծրագրերից մեկը, խոսելով համակարգի հնարավորությունների մասին, նշել է:

«Այս ծրագրի ամբողջական կյանքի կոչման պարագայում համատեղ օդային վերահսկման տարածքը կհասնի Էգեյան ծովից մինչև Կասպից ծովի ավազանները: Նման իրավիճակում երկու երկրների օդային ուժերը կկարողանան համատեղ գործողություն իրականացնել»,-նշել է պաշտպանական արտադրության ղեկավարը:

Բացի այդ, հիշատակելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորը՝ Հեյդար Ալիևի «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը, նշել է, որ համատեքստում է կարելի է ձևակերպել հետյալ կերպ.

«Երկու պետություն, մեկ ազգ, մեկ օդային տարածք»:

Նշենք, որ Գյորգունը ներգրավված է եղել հունիսի 12-ին պաշտոնական այցով Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվիրակության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել