Մեղրին ԼՂ-ի հետ փոխանակելու փաստաթղթի իրականացումը կանխել են Դեմիրճյանը և Վ․Սարգսյանը՝ իրենց կյանքով․ Փաշինյան

«Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու» փաստաթուղթը մի կողմից որևէ առնչություն չուներ ինքնորոշման իրավունքի հետ, մյուս կողմից խախտում էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա տարածքների փոխանակման փաստաթուղթն է։

Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։

Նիկոլ Փաշինյանը Վարչապետը նաև մեջբերեց փաստաթղթի 5 հոդվածները, որոնցից մեկի համաձայն՝ նշվում է նաև Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու մասին։

«Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂ ինքնավար մարզի տարածքը, Շուշիի շրջանը և Լաչինի շրջանը (1988 թվականի եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում են ՀՀ-ին: Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը՝ 1988-ի եղած սահմաններով (ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ թեև փաստաթուղթը իրավական ուժ չի ստացել, բայց նման փաստաթղթերը ձևավորվում են կողմերի հետ քննարկումների, զրույցների և բանավեճերի արդյունքում, և նրանց ձևավորած բովանդակությունն այլևս ոչ մի տեղ չի կորչում։

«Այս փաստաթուղթն իրականում արձանագրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական հիմնարար պատկերացումների մահը։ Ճիշտ է՝ այն չի ընդունվել։ Ընդ որում՝ կա կարծիք, և ես կիսում եմ այդ կարծիքը, որ այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանն իրենց կյանքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել