Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայությունում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման կարգ

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի Քանաքեռ-Զեյթուն անձնագրային ծառայությունում /ք. Երևան, Ահարոնյան փ. 3/ հունիսի 20-ից գործելու է էլեկտրոնային հերթագրման կարգ (https://migration.e-gov.am/am/ հարթակի միջոցով):

Տարածքային անձնագրային ծառայությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները. – անձնագրավորում, – նույնականացման քարտի ձևակերպում/փոխանակում, – հաշվառում, – հանրային ծառայությունների համարանիշի ձեռքբերում, – տեղեկանքների տրամադրում և այլն: Նշենք, որ հաշվառման հասցեի տարածքային անձնագրային ծառայույթյուն պարտադիր հիմունքներով անհրաժեշտ է մոտենալ միայն անչափահասի առաջին անձնագրավորման և հաշվառման հասցեի փոփոխության դեպքում։ Մնացած անձնագրային ծառայությունները հավասարապես մատուցվում են բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում՝ անկախ քաղաքացու հաշվառման հասցեից։

2022 թ-ի տարեվերջից էլեկտրոնային հերթագրում է գործում ՄՔԾ վարչական գրասենյակում, առաջիկայում էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մյուս անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։

Էլեկտրոնային հերթագրման հարթակը ուղղված է նպաստելու հերթերի կանոնակարգմանը, քաղաքացու հարմարավետությանը և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել