Ինչու ստորագրվեց 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը․ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։
Նրա խոսքով՝ էական դեր է խաղացել Շուշիի կորուստը:
«Դրանից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, կուժեղանար ճնշումը Մարտունու վրա, և մեր շուրջ 25 000 զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այդ հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու 5-րդ փորձն է․ առաջինը եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, երբ ՀՀ վարչապետը շնորհավորել է նրան, ապա զրույցը շարունակելով՝ ՌԴ նախագահը նշել է, որ ցանկանում է միջնորդական ջանքեր գործադրել։ Ավելի ուշ պարզվել է` Ադրբեջանի նախագահն ասել է, որ համաձայն չէ հրադադար հաստատելու:
Մանրամասները՝ տեսանյութում