Դատապարտյալների կողմից արգելված իրերի հնարավոր շրջանառության մասին ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունիսի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, հիմնարկի բնակելի գոտում իրականացրել են խուզարկություններ:
Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
Արդյունքում՝ կացարաններից մեկի ընդհանուր օգտագործման բաղնիքում՝ լվացքի մեքենայի մեջ թաքցված, հայտնաբերվել են բջջային հեռախոսի 2 մարտկոց, 5 հատ USB լար և USB լարի 1 գլխիկ, 2 ականջակալ, երկուական դանակ և դաջվածքի սարք, 1 ծխամորճ, 88 խաղաթուղթ և 2 զառ ու այլ կտրող-ծակող առարկաներ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն:
