Ադրբեջանն աննախադեպ տեղեկատվական-քարոզչական գրոհ է սկսել․ պատգամավոր

Ադրբեջանն աննախադեպ տեղեկատվական-քարոզչական գրոհ է սկսել և օրվա ընթացքում հսկայական ծավալի ապատեղեկատվություն դաշտ նետել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս տեղեկատվական գործողությունների մեկնարկը տրվեց դեռ 10-12 օր առաջ և աստիճանաբար ինտենսիվությունն աճեցվեց:

Սահմանագծի ադրբեջանական հատվածում նկատվող ակտիվության, կասկածելի ու վտանգավոր շարժերի ֆոնին, Ադրբեջանն ագրեսիվ քարոզչություն է բաց թողնում` Արցախի ու Հայաստանի զինուժին մեղադրելով հրադադարի շարունական խախտումների մասին, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանին արված/արվող ցանկացած զիջում նոր` ավելի բարդ, խնդիր է առաջ բերել, ինչը Հայաստանին պատի առաջ է կանգնեցնում, իսկ Ադրբեջանի համար գործելու մեծ ու վտանգավոր դաշտ բացում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել