Ռուստամ Բադասյանը կգործուղվի Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին 2023 թվականի հունիսի 26-30-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության կողմից կազմակերպվող 27-րդ ընդհանուր համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ռուստամ Բադասյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել