Հունիսի 16-ին Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը մի շարք երկրներում նոր դեսպաններ նշանակելու որոշում է կայացրել:
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը
Ըստ այդմ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թուրքիայի արգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:
Դեսպանների նշանակումներ են եղել նաև Լեհաստանում, Մարոկկոյում, Ուկրաինայում և Իսպանյայում:
Հիշեցնենք, որ Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում էր նշանակվել մայիսի 28-ին տեղի ունեցած ընտրություններում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Նա նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարի պաշտոնը: