Մհեր Գրիգորյանը Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից:

Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել