Ձեռնափայտով հարվածել էր երիտասարդի գլխին, դանակով՝ ոտքին․ 60-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Մայիսի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «աջ ազդրի հետին մակերեսի ծակած վերք, փակ ԳՈՒՎ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվել է, որ մայիսի 25-ին Ազատության պողոտայի և Հրաչյա Ներսիսյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը ձեռնափայտով հարվածել էր երիտասարդի գլխին, իսկ դանակով՝ ոտքին:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է անհայտ անձի ինքնությունը։ 60-ամյա տղամարդը Ռուբինյանց փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել