Հունիսի 17-ին Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ Քաղաքական ժողովը:
Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Ժողովի ընդլայնված կազմում էին նաև Կառավարության և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ոչ կուսակցական անդամները։
Քննարկվել են կուսակցության գործունեության հայեցակարգային և գաղափարախոսական հարցեր։
Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել ժողովի մասնակիցների հարցերին։


