Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 14:30-14:55-ը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել