Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի որոշումներով Երևանի մի քանի դպրոցներում տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար մրցույթներ են հայտարարվել։
Iravaban.net-ը հայտնում է, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվել հետևյալ դպրոցներում․
«Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
«Երևանի համար 91 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
«Երևանի Գ․ Նժդեհի անվան համար 161 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։