Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2015թ․ սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի հստակեցնել սոցիալական ծառայությունների մատուցման տեսակները և դրանք համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշման՝ հավելվածի 1-ին և 2-րդ գլուխները կշարադրվեն նոր բովանդակությամբ՝ հետևյալ խմբագրությամբ․
- Սույն հավելվածով սահմանվում են սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը, հավաստագրման համար պահանջվող փաստաթղթերը, կարգավորվում են սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման և հավաստագրի տրամադրման հետ կապված այլ հարաբերություններ:
- Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման նպատակներն են տրամադրվող ծառայությունների որակի բարձրացումը, ինչպես նաև ծառայության շահառու հանդիսացող անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության և հասարակության իրավունքներին կամ օրինական շահերին վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը:
- Անկախ կազմակերպաիրավական ձևից, տրամադրվող ծառայության տեսակից ու բնույթից և սոցիալական այլ ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու հանգամանքից՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպություններ) կարող են միևնույն հայտով հավաստագրել սոցիալական մեկ կամ մի քանի ծառայություններ տրամադրելու գործունեությունը: Կազմակերպությունները պետք է ղեկավարվեն «Լիցենզավորման մասին» և «Սոցիալական աջակցության մասին» օրենքներում ամրագրված հիմնական սկզբունքներով և օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներով։
- Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների գործունեության հավաստագրումն իրականացնում է սոցիալական աջակցության բնագավառում կառավարության լիազորած մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին), որը հաստատում է հավաստագրման հանձնաժողովի եզրակացությունը կամ չի ընդունում այն՝ հիմնավորելով հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները՝ եզրակացությունը համապատասխան նշագրմամբ վերադարձնելով հանձնաժողովի նախագահին։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
- Կազմակերպությունները կարող են հավաստագրել սոցիալական հետևյալ ծառայությունները տրամադրելու գործունեությունը՝
1) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր տիպի խնամքը՝
ա. տնային պայմաններում,
բ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,
գ. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում,
դ. համայնքային փոքր տներում,
ե. սույն ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում, կենտրոններում, հիմնարկներում.
2) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ (մասնագիտացված) խնամքը՝
ա. տնային պայմաններում,
բ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,
գ. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում,
դ. համայնքային փոքր տներում,
ե. սույն ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում, կենտրոններում, հիմնարկներում.
3) երեխաների (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների) խնամքը՝
ա. տնային պայմաններում,
բ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,
գ. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում,
դ. սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում, կենտրոններում, հիմնարկներում.
4) որոշակի բնակության վայր չունեցող կամ ընտանեկան բռնության ենթարկված անձանց կացարանով ապահովումը՝
ա. ընդհանուր տիպի օթևանում,
բ. հատուկ (մասնագիտացված) օթևանում,
գ. ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնում,
դ. ճգնաժամային կենտրոնում,
ե. ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստարանում.
5) սոցիալապես անապահով անձանց (ընտանիքներին) բնաիրային օգնության տրամադրումը՝
ա. սննդի կազմակերպումը ճաշարանում,
բ. հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների տրամադրումը։»։
2) հավելվածի «III», «IV», «V», «VI», «VII», «VIII» և «IX» գլուխների հերթական համարները փոխարինել համապատասխանաբար «3», «4», «5», «6», «7», «8» և «9» արաբական թվանշաններով.
3) հավելվածի 28-րդ կետում «4-րդ» բառը փոխել «5-րդ» բառով.
4) սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման համար ներկայացվող հայտի ձևը փոխել՝ համաձայն հավելվածի։