Այդ դեպքում ձեր փողերը կյանքում հետ չեք բերի․ Սամվել Մարտիրոսյան

Հերի՜ք եղավ կեղծ Գազպրոմի մեջ «ներդրում» անել, հետո փողերը փորձել հետ բերել (կյանքում հետ չեք բերի)։

Այս զգուշացումն է քաղաքացիների արել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Նույնիսկ իրական Գազպրոմի մեջ էսօր նույնիսկ Գազպրոմի տնօրենը ներդրում չի անի, դուք ինչու՞ եք որոշել, որ ձեր վերջին փողերը պետք ա ամենածանր ֆինանսական վիճակում գտնվող կազմակերպություններից մեկի մեջ փող դնել։

Կամ լրիվ անծանոթ ինչ-որ կազմակերպություններ եք փող դնում, հետո զարմանում, որ կորավ փողը։

Լուրջ չեմ ջոգում, եթե ձեր տուն մի անծանոթ մարդ գա, ասի փողերդ տուր, վաղը 20 տոկոս կբերեմ քեզ եկամուտ, կտա՞ք փող, կամ մութ դալանում մեկը բռնի, ասի, արի ներդրում արա։ Բա իրենց ինչու՞ եք փող տալիս․ դալանի մարդուն գոնե կարող եք տեսնել»,-նշել է նա։

Հավելենք, որ սոցցանցերում (ոչ միայն Ֆեյսբուքում), այս կեղծ գովազդները նկատելի շատ են տարածված և դրանք հաճախ ուղեկցվում են հայտնի մարդկան նկարներով, ինչն առավել շատ շփոթյություն է առաջացնում սոցցանցներից օգտվողների մոտ և խաբվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել