Այցելել եմ Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին․ պատգամավոր

Այցելել եմ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մամիկոնի նկատմամբ արդեն 1.5 տարի իրականացվող անբարոյական քրեական հետապնդումը դուրս է տրամաբանությունից և քաղաքական հետապնդման դասական օրինակ է:

Մամիկոն Ասլանյանի նկատմամբ իշխանության հոգեբանական և այլ բնույթի ճնշումները որևէ խնդիր չեն լուծեն. վերջինս իր մոտեցումներում վճռական է և պինդ:

Գեներալ Խաչատուրովի համար առհասարակ հետաքրքիր չէ, թե դատական գործընթաց ընթանում է՞, թե՞ ոչ, որովհետև պրոցեսը վաղուց դուրս է իրավական տիրույթից և ընդգծված քաղաքական բնույթ ունի, իսկ Խաչատուրովն իր բնավորության և կերպարին համահունչ սառնասրտորեն կրում է իր փայաբաժին առաքելությունը:

Գեներալի այս հավասարակշիռ կեցվածքն ու իրավիճակը ճիշտ գնահատելու ունակությունն ակնհայտորեն հունից հանում է թուրքական շահեր սպասարկող այս իշխանությանը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել