Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը հայտնում է, որ խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։
Մեսրոպ Մակյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից համարվում են դադարած:
«Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Մեսրոպ Մակյանը կշարունակի պաշտոնավարումը որպես վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,-նշվում է հաղորդագրության մեջ: