Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով նույն վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից:
Հրաչյա Ստյոպայի Ղազարյանի կենսագրությունը
Ծնվել է 1980 թվականի մայիսի 06-ին, ք.Երևանում:
2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:
Աշխատանքային գործունեություն
2001-2002թթ. – ՀՀ ՆԳՆ ՊՊՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության միլիցիայի բաժանմունքի դասակի հրամանատար, ապա՝ ոստիկանության դասակի հրամանատար
2002-2006թթ. – ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի ՆԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր /ի հաշիվ ավագ օպերլիազորի/
2006-2007թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազոր
2007-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, 2-րդ բաժանմունքի ավագ քննիչ, ապա՝ պետ
2014-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ, ապա՝ վարչության պետի տեղակալ
2020-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: