Որդին բարձը դրել է անկողնային հիվանդ 89-ամյա հոր դեմքին և փորձել է խեղդել նրան․ ոստիկանություն

Հունիսի 15-ի ժամը 12.00-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մասիս քաղաքի 6-րդ փողոցի տներից մեկում դանակով հարձակվել են, և հարձակվողը ոչ սթափ վիճակում է:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նշված հասցե ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: 37-ամյա երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ տուն մտնելով՝ տեսել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 61-ամյա քեռին բարձը դրել է անկողնային հիվանդ 89-ամյա հոր դեմքին և փորձել է խեղդել նրան, ինչը իր կողմից կանխվել է:

Այնուհետև 61-ամյա տղամարդը ավտոտնակում դանակով խփել է 37-ամյա զարմիկի կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածք:
61-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել