Դատարանը հրապարակեց Արմեն Աշոտյանի կալանավորման վերաբերյալ միջնորդության որոշումը

Հակակոռուպցիոն դատարանը հրապարակել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքի հարցով միջնորդության վերաբերյալ որոշումը։

«Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով»,-քիչ առաջ հայտնեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա նշել է, որ Աշոտյանը քաղբանտարկյան է։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունները կատարվել են փետրվար-մարտ ամիսներին: Բացի այն, որ դրանք ոչ մի բանի մասին են, այսօր դրանց տարածումը ուղղակի ապացույց է քաղաքական հետապնդման մասին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել