Եթե հոգեբանական  աջակցության կարիք ունենաք, կարող եք դիմել, միշտ պատրաստ եմ Ձեզ օգնել․ Ռուբինյանը՝ Մամիջանյանին

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 15-ին, շարունակվեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ընդդիմության կողմից առաջադրված անդամի՝ Անահիտ Սարգսյանի ընտրության հարցը։

Ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Նա անդրադարձավ թեկնածուի հայտարարություններից մեկին, որով վիրավորել է «Սերժ Սարգսյանին մերժած» մարդկանց։

«Նույնիսկ Սերժն է մերժել Սերժին, երբ որ իր խմբակցության ներկայացուցիչներին հորդորել է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին և Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ին, Դաշնակցություն խմբակցության, ՀՀԿ խմբակցության մի մասի քվեներով ընտրվել է վարչապետ։ Ես ձեր տրամաբանությունը չեմ հասկանում, որովհետև ես կարծում եմ, որ տիկին Սարգսյանի խոսքերը վերաբերում էր նաև ձեզ, բայց ես ոչ մի կերպ չեմ ողջունում այս խոսքերը, ես ամենևին չեմ կարծում, որ դուք այն եք, ինչ տիկին Սարգսյանը ձեզ անվանել է։

Պարոն Մամիջանյան, տեսնում եմ, մի քիչ ագրեսիվ եք, բայց ես ըմբռնումով եմ մոտենում, կոչ եմ անում իմ գործընկերներին՝ իրենք էլ ըմբռնումով մոտենան։ Այսօր պարոն Մամիջայանի համար ծանր օր է, Արմեն Աշոտյանի, նրա երազանքների գագաթնակետի, քրեական վարույթին խոչընդոտելու համար խափանման միջոցը փոխվել է։ Պարոն Մամիջանյան, դուք մենակ չեք, եթե հոգեբանական  աջակցության կարիք ունենաք, կարող եք դիմել, միշտ պատրաստ եմ Ձեզ օգնել, ես կարող եմ միշտ լսել Ձեզ և ամեն ինչ լավ կլինի։ Միասին երկու օրից մեկնելու են Ստրասբուրգ, կփորձեմ Ձեզ հոգեբանորեն սատարել»,-ասաց Ռուբինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել